«Ինչքան փեսա, աներձագ, մոքրի տղա կա բերել մանդատ եք տվել, սաղին գործ եք տվել»․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը Ազգային Ժողովում ելույթը սկսել է այն նկատառումով, որ վարչապետը օրենքով ստացել է 1 ժամ և այդ 1 ժամյա ելույթն ունենալուց հետո հեռացել է դահլիճից։

Մարուքյանը Լենա Նազարյանին հորդորել է՝ որպես ԱԺ ղեկավարություն, օգտագործել ջանքերը և վարչապետին բերել դահլիճ, որպեսզի քննարկեն կառավարության հաշվետվությունը։

Մարուքյանը շարունակել է խոսքը և ասել, որ վարչապետի և իշխանական պատգամավորների ելույթները միայն այն մասին էին, որ երեսուն տարի վատ է եղել, դրա համար այսպես եղավ։ Մարուքյանը նշել է, որ 3 տարի իշխանություն լինելով՝ նշանակում է՝ երեսուն տարվա տասը տոկոսը իրենք են կառավարել։

Հավելել է, որ իշխանական պատգամավորները լավ կլիներ նշեին, որ տասը տոկոսով այս կամ այն ոլորտներում բարելավում է նկատվում։ Սակայն ամեն ինչ հակառակ է եղել․ բնակչությունը տասը տոկոսով կրճատվել է, տնտեսությունը, բանակը կործանվել են։

Մարուքյանն առաջարկում է նախկին իշխաննություններին ետ քաշվել, որ իշխող ղեկավարությունը չվերարտադրվի։ Էդմոն Մարուքյանի ելույթի մանրամասները կարող եք դիտել վարը․

Понравилась статья? Поделиться с друзьями: