«Ծնունդդ շնորհավոր Մեծ Հայ՝ Կարեն Դեմիրճյան»․ Զառա Արամյան

Այսօր քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1932 թվականին, Երևանում։ Նրա մասին ազգանպաստ պատմությունները բազմաթիվ են։ 1975 թ․ 1-ին անգամ հայ ղեկավարության կողմից դատապարտվեցին Մեծ Եղեռնի կազմակերպիչները և դա արեց Կարեն Դեմիրճյանը բարձր ամբիոնից։

Նրա ջանքերով է հայերենը ամրագրվել սահմանադրությամբ որպես պետական լեզու։ Երկրի շահերից բխող բազմաթիվ գործերից առանձնանում է Մեղրի-Քաջարան մայրուղին։

Դերասանուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է մեծ հային, քաղաքական գործչին։ Դերասանուհու հայրը և Դեմիրճյանը պարզվում է ընկերներ են եղել։

Նա մասնավորապես գրել է․ «Լավ ընկերներ էին հորս հետ,ինչքան գործեր միասին արեցին…Էրեբունի Երևան տոնակատարությունն էլ դարձավ իրենց ընդհանուր այցեքարտը… հիմա էլ մարդ չի հիշում(((…Մի օր մի առիթով ինձ ասաց..

«Գիտես,լռելը ավելի դժվար է,քան խոսելը»…Այ հիմա նոր եմ հասկանում ասածի իմաստը… Ինչ ուժեղ ու հզոր գործիչ էր,այս տեսակի պակասը զգացվում է… Ծնունդդ շնորհավոր Մեծ Հայ՝ Կարեն Դեմիրճյան»։

Понравилась статья? Поделиться с друзьями: