«Պապիկիս հայտնի լինելու գործոնը չկար, քասթինգի միջոցով ընտրվեցի». ո՞ւմ թոռնուհին է «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի դերասանուհի Անահիտ Մսրյանը

«Ծաղիիկներ ձյան տակ» հեռուստասերիալի դերասանուհի Անահիտ Մսրյանը սիրվել է հեռուստադիտողի կողմից։ Այս նախագիծը նրա համար դեբյուտային է։ Անահիտը 23  տարեկան է ։ Նա հայտնի դերասան , ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի թոռնուհին է։

Անահիտը պատմել է, որ պապիկի հետ շատ կապված է եղել։ Պապիկի գործոնը դեր չի խաղացել նախագծին մասնակցություն ունենալու համար։ Երիտասարդ դերասանուհու խոսքով՝ ամեն բան արդար է եղել․  նա մասնակցել է քասթինգին և ընդունվել։

Նշում է, որ կողքից միգուցե թվա, թե պապիկի անունն է որոշիչ եղել, սակայն խոստանում է ապացուցել, որ իր ուժերով է հաստատվել նրա մասնակցությունը։ Նա ունի դերասանի կրթություն, ունեցել է հրաշալի դասախոսներ, որոնցից առանձնացնում է Լալա Մնացականյանին, ով նրան տվել է ոչ միայն մասնագիտական խորհուրդներ, այլ կյանքի դասեր։

Դերասանուհու մասնագիտությունն ընտրելու  գործում մեծ է պապիկի դերը։ Արտիստը ցանկացել է թոռնուհուն դերասանուհի տեսնել։ Պապիկը նրան շատ խորհուրդներ է տվել․ ամենակարևորը մարդ մնալ, փառքի ետևից չվազել։

Սերիալում կերպարը նման է իրեն՝ երազկոտ, զգացմունքային։ Խոստովանել է, որ բացասական մեմկնաբանություններից վախենում է։ Բացի դերասանի մասնագիտությունից, Անահիտը նաև գեղեցիկ երգում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: