«Տանից դուրս գալն ու ազատ շրջելը, առանց դիմակ նկարվելն ու զվարճանալը շռայլություններ են թվում»․ որտե՞ղ է անցկացրել օրն Անի Քոչարը

Հասարակական գործիչ, հրապարակախոս, լրագրող Անի Քոչարը սոցիալական հարթակում տարաբնույթ գրառումներ  է կատարում։ Նա հիմանկանում լուսաբանում է անմահացած հերոսների ճակատագրերը։

Նա իրականացնում է «Անուն առ անուն» շարքը և անդրադառնում առաջնագծում ընկած հերոսներին։ Սակայն այս անգամ Անին հնարայնացրել է իր լուսանկարները՝ արված կենդանաբանական այգուց։ Լուսանկարներին Անին գրառում է կցել, որտեղ անդրադարձ է կատարել կյանքի արժեքների վերաբերյալ։

Նա մասնավորապես գրել է․ «Մանկան նման ուրախանալ կյանքի պարզագույն վայելքներից և պարգևներից: Իրականում թագավարակն ամեն անգամ ավելի ու ավելի է ստիպում գնահատել կյանքի պարգևն ու սովորական ու հասարակ թվացող ամեն բան:

Երբ անգամ տանից դուրս գալն ու ազատ շրջելը, առանց դիմակ նկարվելն ու զվարճանալը շռայլություններ են թվում: Կյանքն ինքն իրենով թանկություն է, որ կա»։

Անին մահվան հետ կռիվ տված այն անհատն է, որ կարողացել է հաղթել քաղցկեղին և լիարժեք վերադառնալ կյանք։ Նա շատերի համար ոգեշնչման աղբյուր է իր ուժով ու կյանքի հանդեպ ունեցած  անսահման սիրով։

Понравилась статья? Поделиться с друзьями: