Համեղ ուտել բոլորն են սիրում։ Այսօր ձեզ ենք ներկայացնում համեղ թխվածքաբլիթների բաղադրատոմս։Ենթադրում ենք , որ այն ավելի շատ կհավանեն ձեր փոքրիկները։ Այս բաղադրատոմսով թխվածքաբլիթներ պատրաստելը անչափ դյուրին է ստացվում։
Ամենից արագ և ամենից հեշտ ստացվող այս կարմրաթուշ թխվածքաբլիթները կկարողանան պատրաստել բոլորը, քանի որ այն ունի բավականին հեշտ գործընթաց և որ ամենակարևորն է, անչափ համեղ են։ Դուք կօգտագործեք՝
մածուն — 10 ճ․ գ․
փխրեցուցիչ — 0․5 թ․ գ․
բուսայուղ — 10 ճ․ գ․
շաքարավազ — 3 բ․
ալյուր — մոտավորապես 3 բ․
վանիլ — 1 պտղունց
10 ճաշի գդալ մածունի վրա ավելացնել 1,5 բաժակ շաքարավազը(շաքարավազի մյուս մասն անհրաժեշտ կլինի արդեն պատրաստի խմորի օգտագործման ժամանակ, երբ գնդերը պետք է թաթախել շաքարավազի մեջ), լավ խառնել և լցնել 10 ճ․ գ․ բուսայուղը , ապա լցնել 0,5 թ․ գ․ փխրեցուցիչը և մեկ պտղունց վանիլը։
Ալյուրն անհրաժեշտ է լցնել այնքան, մինչև ստացվի փափուկ, մատներին չկպչող խմոր (անհրաժեշտ կլինի մոտավորապես 3 բաժակ)։
Պատրաստի խմորից ձևավորել գնդեր (կստացվի մոտավորապես միջին չափի 20 գունդ), պատրաստի գնդիկները թաթախել շաքարավազի մեջ և թխել նախապես տաքացված ջեռոցում՝ 1 քառորդ ժամ, 200 տաք ջեռոցում։