Շոկոլադասրճային հրաշալի տորթ առանց ալյուրի. անասելի համեղ տորթ, որը կհավանեն բոլորը

Անալյուր այս տորթի խմորանման խառնուրդը ստանալու համար պետք կգա.

Երկու ռանաձին տարրաներում խառնել նշված մթերքները հետևյալ տրամաբանությամբ. փափկած կարագի մեջ լցնել շոկոլադե գնդիկներ, տարրան փոխադրել տաքացված ջրի մեջ, երեք րոպե անց խառնել՝ բերելով համասեռության: Այս մասսան խառնել մեկ այլ տարրայի մեջ նախապես աղով ու շաքարով թանձր, սպիտակ զանգվածի վերածած հավկիթի սպիտակուցային մասսային՝ աշխատելով պահել ուռուցիկ ծավալը:

Մեկ այլ տարրայի մեջ էլ առանջնացված սպիտակուցային և կակաոյի հարած խառնուրդ ստանալ: Սա էլ միավորել վերը պատրաստված խառնուրդին՝ դարձյալ պահելով ուռուցիկությունը և փոխադրել համապատասխան սկուտեղ:

Սկուտեղն ընտրելիս նախապատվությունը տալ հնարավորինս լայն, մեծ սկուտեղի, քանզի թխուկը բաժանելու ենք երեք հատվածի:

Շոկոլադասրճային կրեմ ստանալու համար կաթի մեջ եռացնել սուրճի չաղացած հատիկներ: Տաք կաթը լցնել շոկոլադային գնդիկների վրա, հալեցնել գնդիկները: Այս մասսան սառեցնելուց հետո խառնել սառը վիճակում հարելով թանձրացրած սերուցքին, որից հետո միավորել հատվածների բաժանված շերտերը:

Առավել հեշտորեն կողմնորոշվելու համար կօգնի կցված նյութը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!