Կարո՞ղ եք կռահել՝ որ քաղաքական գործչի մանկության լուսանկարն է

Մանկությունը կախարդական մոլորակ է, որտեղ անհնարինը կարող է դառնալ հնարավոր և հնարավորն՝ անհնարին։ Երջանիկ տարիներն արագորեն սահում են՝ իրենց հետքը հավերժ թողնելով մեր սրտում և հոգում։Անհոգ, երջանիկ, անկեղծ ուրախության տարիներ, որ անվերադարձ գնացին։

Յուրաքանչյուր մարդ ժպիտով է հիշում մանկության ամեն մի դրվագ։ Մենք բոլորս գալիս ենք մանկությունից և այնտեղ բոլորս երջանիկ էինք։ Հոգեբաններն ասում են, որ կյանքի յուրաքանչյուր անհաջողություն ուղիղ կապված է մանկության հետ։ Եվ քաղաքական գործիչները, բնականաբար, անմասն չեն մանկությունից։

Որքան էլ մենք նրանց այժմ տեսնում ենք խիստ ելույթներով, այնուամենայնիվ ,նրանք և մենք, բոլորս գալիս ենք մանկությունից։ Ներկայացված լուսանկարում լրագրող, պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն է։

Սովորել է  ԵՊՀ-ում՝ ժուռնալաիստիկայի ֆակուլտետում։ Կենտրոն հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։ Եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ինչպես նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ։

2012 թվականից հանդիսանում է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: