Աստղիկ Սաֆարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը, հայտնի հյուրերը, երեկոյի դրեսկոդն ու հետաքրքիր պահերը

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը արդեն տասնհինգ տարի է ինչ բեմում է և ուրախացնում է իր հանդիսատեսին։ Այդ  առիթով Աստղիկը փոքրիկ համերգ էր կազմակերպել, որի ընթացքում ի ուրախություն իր երկրպագուների, ներկայացրել էր չորրորդ ձայնասկավառակը։

Համերգային այդ գեղեցիկ երեկոյին ներկա էին շատ հայտնի դեմքեր։ Երգչուհին ներկայացել էր արծաթագույն զգեստով, իսկ հյուրերի համար սահմանել էր դրես կոդ՝ կարմիր և սպիտակ։ Երգչուհին նշել է, որ ձայնասկավառակի շնորհանդեսը հնացած երևույթ է, սակայն որոշել է պահպանել արտիստի համար այդ գեղեցիկ և կարևոր միջոցառումը։

Իհարկե, քրոջ հետ փորձել են ժամանակակից լուծումներ գտնել․ սկավառակի փոխարեն թողարկել են կրիչներ և թվային բոլոր հարթակներում այն հասանելի է։

Կոչ է անում չընկճվել և ուժեղ լինել։ Համանուն երգ ունի նաև․ «Դու ուժեղ ես»։ Աստղիկը խոստովանել է, որ այնպիսի առաջարկներ է ունեցել, որի արդյունքում արագորեն կարող էր առաջ գնալ, սակայն հրաժարվել է, քանի  որ այնպիսի առաջարկներ են եղել, որ կարող էր իր տարիների ստեղծված կերպարին վնասել։

Ներկայացված ձայնասկավառակում ընդգրկված է տասնմեկ երգ,որից չորսն արդեն հանդիսատեսին հայտնի էր։ Երգերի մեծ մասի հեղինակը հենց ինքն է՝  Աստղիկը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!