Ընտանիքի երկու զավակներն ընկել են Հադրութի պաշտպանական մարտերի ժամանակ. ճանաչենք մեր հերոսներին

Հայրենիքի նվիրյալները ոչինչ չխնայեցին սուրբ հայրենիքի համար, անգամ ամենվիրականը՝ իրենց երիտասարդ կյանքը։ Նրանք տվեցին իրենց կյանքը հանուն մի ողջ ժողովրդի։

Քաջաբար կանգնեցին մահվան առաջ և անվախ արծիվների պես նայեցին ուղիղ աչքերի մեջ ու առաջ սլացան։ Սլացան հանուն վաղվա, հանուն գալիքի ու վաղվա սերնդի։ Ամեն բացվող առավոտվա հետ հիշենք նրանց ու երախտապարտ լինենք։

Երախտապարտ լինենք նրանց սխրանքները սերունդներին փոխանցելով և այդպիսով հավերժացնենք նրանց հերոսական անունները։ Ճանաչենք նրանց անուն առ անուն։ Անմահացած հերոսների շարքում են նաև եղբայրներ Դավիթ և Վահե Թևոսյանները։

Նրանք ծնվել են Արարատի մարզում։ Նրանց արմատները գալիս է Սյունիքից՝ Շինուհայր գյուղից։ Տղաները Միրզոյան Թևոսի ծոռներն են։ Եղբայրները ծառայել են Մարտունի 3-ում։ Ընտանիքի երկու զավակներն ընկել են Հադրութի պաշտպանական մարտերի ժամանակ․ մնացել էին շրջափակման մեջ։

Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում ընտանիքին և բոլոր հարազատներին։ Հավերժ հիշատակ, քաջ հայորդիներ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!