«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». հայտնի տիկտոկեր Մագան երկիրը լքելու մասին

Մագա Հարությունյանը հայտնի տիկտոկեր է։ Աղջիկը հայտնիությունը ձեռք է բերել մինչ Տիկ-տոկում գրանցվելը․ նա մասնակցել էր մի  քանի նախագծերի, սակայն մեծ ճանաչելիությունը սկսվեց Տիկ-տոկում գրանցվելուց հետո։ Նա նշված հավելվածում 271 000 հետևորդ ունի։ Սկզբում նա հանրայնացնում էր հումորային բնույթի տեսանյութեր, սակայն վերջերս փոխել է տեսանյութերի բնույթը։

Նա ամերիկյան ոճով է սկսել ներկայանալ և դա բացատրում է նրանով, որ այդպես որակյալ է։ «Հումորային կոնտենտ իրեն սպառել  է»,- բացատրում է Մագան։ Նա կոնտենտի բնույթը փոխելու հետ միասին՝ դիմել է կտրուկ ոճափոխության․ մազերի մի հատված կապույտ է ներկել, մի հատված էլ՝ կանաչ։ Իր խոսքով այդպես տարբերվող է։

Եվ զարմանում է այն մարդկանց վրա, որ կարողանում են իրենց իրավունք վերապահել և քննադատել ուրիշի  մազերը, քթի պլաստիկ վիրահատությունը։ «Այդպես եմ ճիշտ գտել, այդպես եմ արել, ոչ ոքի իմ արածը գնահատելու կամ թերագնահատելու իրավունք չեմ տվել, թող նայեն, լայքեն կամ ոչ»,- ասել է Մագան։

Տիկտոկերը պատմել է, որ քննադատությունների է արժանանում նաև տոպով կամ թափանցիկ նկարահանվելու դեպքում։ Նմանատիպ մեկնաբանություններից հետո Մագան ցանկություն ունի գնալ Հայաստանից, սակայն դեռ չգիտի, թե ուր։ Նաև նշել է, որ Հայաստանը շատ է սիրում, սակայն այստեղ վիրավորանքները շատ են, անգամ անբարոյական են անվանել նրան։ Այլ երկրում նույն գործունեությունը երբեք չի քննադատվում։

«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ այն հայերի պահվածքը, ովքեր առավոտից երեկո հալածում են ինձ: Եթե ուժ գտնեմ իմ մեջ, չեմ գնա, բայց չեմ կարծում»,- եզրափակել է տիկտոկերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!