«Յուրաքանչյուր տղամարդու հաջողության ետևում կանգնած ա խելացի և ուժեղ կին»․ Աղաս Մանուկյանը կնոջ հետ լուսանկար է հրապարակել․ ո՞վ է նա

Հումորիստ, դերասան Աղաս Մանուկյանը ինսթագրամյան իր օգտահաշվում հաճախ է հրապարակումներ կատարում։ Հումորիստը հետևորդների հետ կիսվում է աշխատանքային գործունեությամբ և իր առօրյայով։

Ծնունդով Կիրովականից դերասանը իր կարիերան սկսել է ՈՒՀԱ-ից։ Մասնակցություն է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի լիգաներում։ Սակայն հանրության շրջանում առավել լայն ճանաչում ձեռք բերեց Արմենիա հեռուստատեսության «Stand up» նախագծում մասնակցությամբ։

Այնուհետև նկարահանվել է մի քանի հայտնի սիթքոմերում։ Աղաս Մանուկյանը այս անգամ իր սոցհարթակում հանրայանացրել է մի լուսանկար, որտեղ կնոջ հետ է։

Լուսանկարին Աղասը գրառում է կատարել, որտեղ գրել է այն մասին, թե  ինչ գործոն ունի կինը տղամարդու հաջողության հասնելու գործում։ Հումորիստը մասնավորապես գրել է․ «Ես մեկա էն կարծիքին եմ,որ յուրաքանչյուր տղամարդու հաջողության ետևում կանգնած ա խելացի և ուժեղ կին»։

Մեկնաբանություններում Աղասի հետևորդները գեղեցիկ և ջերմ գրառումներով են հանդես եկել և նշել, որ հումորիստը շատ  գեղեցիկ կին ունի և ներդաշնակ զույգ են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!