Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերն անցկացրել է Վայոց ձորի մարզում։ Նա շրջել է մարզի քաղաքներով, գյուղերով և շփումներ ունեցել ոչ միայն ժողովրդի հետ, այլև տարբեր պաշտոնատար անձանց հետ։
Ինչպես միշտ վարչապետի մարզային այցը անծայրածիր քննադատությունների շարքով է ընդունվել և դեռ կշարունակվի քննադատվել։ Սակայն առանձնանում է Ռոբերտ Քոչարյանի որդու կարծիքը այդ այցելության և, առհասարակ,վարչապետի ելույթների և խոսքի վերաբերյալ։
Լևոն Քոչարյանը տելեգրամի իր օգտահաշվում գրառմամբ է հանդես եկել և նշել, որ Փաշինյանը մարդկանց ստում է, հասկանալով խաղ է անում մարդկանց զգացմունքների հետ,խոստանում է այնպիսի բաներ, որոնք ուղղակի հնարավոր չեն ի կատար ածել և այդ ամենը նա քաջ գիտակցում է։
Քոչարյանը ասել է,որ նրա այցելություններն անմահացած հերոսների շիրիմներին ցույց է տալիս Փաշինյանի աներեսությունն ու անամոթությունը։
Լևոն Քոչարյանը վարչապետին համեմատել է թմրամոլի հետ, ով թմրանյութ ստանալու համար ամեն ինչի պատրաստ է, ամեն ստորության, միայն դե հասնի ուզածին։