«Երկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է»․ Արմեն Աշոտյան

Երկրում իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Մի կողմից սգացող մայրերը, մյուս կողմից չդադարող քննադատության հոսքը։ Քննադատում են բոլորը և այդ ալիքի վերջը չի երևում։ Ընդդիմության վառ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում ակտիվ է։

Նա հաճախ է հանդես գալիս քննադատական գրառումներով։ Այս անգամ նրա գրառումը այն մասին է, որ հազարավոր զոհերի մեղավորը անպատիժ է․․․շարունակում է մնալ անպատիժ։

Աշոտյանն առավել մանրամասն գրել է․ «Երկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է։ Նա գիտակցաբար վերցրել է ամենաստոր ստերի, ամենաանբարոյական ուղերձների, ամենագարշահոտ քարոզչության անառակաբարո ֆունկցիան։ Սա ամենևին զարմանալի չէ։

Տվյալ ոնչության բարոյազրկության դրսեւորումներին, ըստ ԱՀ-ում տարածված լուրերի, չի դիմացել պատվախնդիր ծնողը։ Այսօր խաղում է հազարավոր զոհերի ծնողների արժանապատվության հետ, բոլորիս պատվի հետ։ Ու մնում է անպատիժ»։

Գրառումը վերաբերում է ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին՝ վերջին սկանդալային հարցազրույցի հետ կապված։

Понравилась статья? Поделиться с друзьями: