Էդգար Իգիթյանը և Լուսինեն իրենց կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկն են ապրում․ նրանք սպասում են իրենց առաջնեկին․ անչափ գեղեցիկ լուսանկարներ

Դերասան Էդգար Իգիթյանը, ով առավել հայտնի դարձավ հեռուստասերիալների նկարահանումներից, երկրպագուների մեծ բանակ  ունի։ Հայտնի է, որ դերասանն ամուսնացած է։ Էդգարը և Լուսինեն ամուսնացել են դեռևս 2018-ին։

Երեկ դերասանը ինսթագրամյան իր օգտահաշվում կնոջ հետ լուսանկար է հանրայնացրել, որտեղ երևում է, որ նրանց միասնական կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկն են ապրում․ նրանք սպասում են իրենց առաջնեկին։

Լուսինեի փորիկից կարելի է ենթադրել, որ բալիկը շուտով կծնվի։ Նրանք անչափ երջանիկ տեսք ունեն։ Լուսանկարին դերասանը գրառում է կցել, որտեղ գրել է իր երջանիկ զգացողությունների և ընտանեկան երջանկության մասին։

Դերասանը գրել է․ «Աստված ցանկանում է, որպեսզի Իր բոլոր զավակները գան աշխարհ որպես հավերժական ընտանիքի մաս՝ որտեղ կա մայր և հայր, որոնք սիրում և հոգ են տանում միմյանց համար և իրենց երեխաների համար: Եթե ձեր դեպքում դա այդպես չէ, եղեք համբերատար և շարունակեք ապրել արդար: Նայեք արժանի մարդկանց օրինակին:

Պատրաստվեք այժմ ամուսնու կամ կնոջ և ծնողի ձեր աստվածային դերին: Պարտավորվեք ամուսնանալ տաճարում և հիմնել ձեր սեփական հավերժական ընտանիքը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: