Ռուս-չեխական դիվանագիտական սկանդալ․ Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների․ ՌԴ-ն հակադարձում է

Ներկայիս ժամանակաշրջանի պատմությունը բուռն է գրեթե բոլոր երկրներում։ Չեխիայի և Ռուսաստանի միջև սկանդալ է հասունացել, որը դիվանագիտական  բնույթի է։ Երել լուր տարածվեց, որ Չեխիան իր երկրում աշխատող տասնութ ռուս դիվանագետներին ետ է ուղարկում։

Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետը և արտգործնախարարի պաշտոնակատարը։ Պատճառն այն է, որ դեռևս 2014 թվականին տեղի ունեցած պայթյունի համար կասկածվում են  հետախույզների վարչության ռուս աշխատակիցներ։ 2014-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում երկու  մարդ զրկվել է կյանքից։

Վարչապետի կողմից հնչեցված վերոնշյալ հայտարարությունից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարությունից կանչել են այդ երկրում աշխատող Չեխիայի դեսպանին։

Ըստ ռուսական կողմի՝ հնչեցված հայտարարությունների նպատակն է քողարկել Բելառուսիայում տեղի ունեցող հեղափոխություն նախապատրաստող փորձերը։ Սակայն այսքանով սկանդալը վերջնական լուծման չի եկել։ Ռուսաստանը նշել է,  որ առաջիկայում ավելի կոնկրետ պատասխան կհնչեցնի մեղադրանքի վերաբերյալ։

Շատ քաղաքագետներ և վերլուծաբաններ անդրադարձ են կատարել այս հարցին և հույս հայտնել, որ այն քաղաքակիրթ ընթացք և հանգուցալուծում կունենա։

Понравилась статья? Поделиться с друзьями: