Նիկա Բաբայանը, ով իր հիմնադրած երաժշտական կենտրոնի և՛ հիմնադիր, և՛ գործադիր տնօրենն է, ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել և անդրադարձել ներկայիս իրողություններին։
Նա այժմյան քաղաքական գործիչներին անբան ու կիսագրագետ է անվանել, ապա ավելացրել, որ նրանք իրար հրելով մի բան են փորձում ապացուցել․ այն է՝ ապացուցել ռուսական ցարին, որ կլինեն նրա ճորտը, եթե հովանավորի ընտրություններում։
Կոչ է արել դադարեցնել մարդկանց գլուխը մտցնել այն հիմար ու վտանգներով լի գաղափարը, ըստ որի՝ առանց ռուսների թուրքերը մեզ կհոշոտեն։ Բաբայանը նշել է, որ տարիները ճիշտ հակառակն են ապացուցել և հորդորել է չծախել հայրենիքը։
Գրում է, որ նրանց ժամանակն անցել է և նրանք երկիր փրկող չեն։ Նիկա Բաբայանը այս խառնաշփոթության մեջ լուծումը տեսնում է նոր քաղաքական գործիչների ասպարեզ գալով, որոնք կունենան իրատես և առողջ մտածելակերպ։
Նրանք պետք է պատրաստ լինեն մեջտեղ գալ և ազատագրել Հայաստանը ներկայիս բռնապետերից։