Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստում ելույթ է ունեցել և ազդեցիկ լուսանկարներ է ցուցադրել

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում ազդեցիկ ելույթ է ունեցել, որի ժամանակ խոսել է Ադրբեջանում բացված հայտնի պուրակի մասին։ Մարուքյանը   մանրակրկիտ ներկայացրել է ադրբեջանական ալիքներից մեկում ցուցադրած մեկժամյա ռեպորտաժը։

Նա այդ ցուցադրությունը որակել է բացահայտ ահաբեկչության քարոզ։ Մարուքյանը բարձրաձայնել է նաև գերիների մասին, շեշտել է, որ Ադրբեջանը նրանց անօրիանկան կերպով  է պահում։

Այնուհետև խնդրել է մեկ րոպե տրամադրել և դիտել լուսանկարները, որտեղ պատկերված է եղել վերոնշյալ  պուրակը և թե ինչպես է Ալիևը հպարտորեն անցնում այդ պուրակի հայտնի երկար արահետով, որը շրջապատված է հայ զինվորների սաղավարտներով։

Ընդգծել է, որ այդ ամենը, ինչպես նաև բացահայտ ռասիստական խտրականությունը կատարում է մի այնպիսի երկիր, որը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է։ Մարուքյանը Ալիևին դրել է այնպիսի բռնապաետերի կողքին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը։

Նա խոսքը եզրափակել է հիշեցմամբ, որ քայլեր չձեռնարկելու դեպքում այդ արատավոր երևույթը  արագորեն կտարածվի ամբողջ աշխարհով։

Понравилась статья? Поделиться с друзьями: