«Հերիք է մարդկանց գլուխը մտցնել այն հիմար գաղափարը, որ առանց ռուսի թուրքերը մեզ կհոշոտեն»․ Նիկա Բաբայան

Նիկա Բաբայանը, ով իր հիմնադրած երաժշտական կենտրոնի և՛ հիմնադիր, և՛ գործադիր տնօրենն է, ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել և անդրադարձել ներկայիս իրողություններին։

Նա այժմյան քաղաքական գործիչներին անբան ու կիսագրագետ է անվանել, ապա ավելացրել, որ նրանք իրար հրելով մի բան են փորձում ապացուցել․ այն է՝ ապացուցել ռուսական ցարին, որ կլինեն նրա ճորտը, եթե հովանավորի ընտրություններում։

Կոչ է արել դադարեցնել մարդկանց գլուխը մտցնել այն հիմար ու վտանգներով լի գաղափարը, ըստ որի՝ առանց ռուսների թուրքերը մեզ կհոշոտեն։ Բաբայանը նշել է, որ տարիները ճիշտ հակառակն են ապացուցել և հորդորել է չծախել հայրենիքը։

Գրում է, որ նրանց ժամանակն անցել է և նրանք երկիր փրկող չեն։ Նիկա Բաբայանը այս խառնաշփոթության մեջ լուծումը տեսնում է նոր քաղաքական գործիչների ասպարեզ գալով, որոնք կունենան իրատես և առողջ մտածելակերպ։

Նրանք պետք է պատրաստ լինեն մեջտեղ գալ և ազատագրել Հայաստանը ներկայիս բռնապետերից։

Понравилась статья? Поделиться с друзьями: