Ինչպես հայտնի է երեկ տեղի է ունեցել ԵԽԽՎ նիստը։ Արդեն տեղեկեկացրել էինք, որ այդ նիստին իր ելույթով է հանդես եկել նաև Էդմոն Մարուքյանը։ Նրա ելույթը և ցուցադրած լուսանկարները ազդեցիկ են եղել։
Նա իր խոսքում անդրադարձ էր կատարել նաև գերիների հարցին։ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին իր ելույթում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ անդրադարձ է կատարել նաև Գերմանիայի կանցլեր Մերկելը։ Նա իր խոսքը հղել էր տեսաուղերձով։
Կանցլերը կարևոր է համարել համատեղ ընդունված կանոնների պահպանումը։ Նրա խոսքով այդ կանոնները պետք է կիրառել, երբ խաղաղությունը խախտվելու սպառնալիք կնշմարվի։
Նա ընդգծել է այն հանգամանքը, որ պետությունների սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը չհարգելու, չպահպանելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ կիրառել համըդհանուր ընդունված կանոնները, իսկ չպահպանման դեպքում Կանցլերը բերել է Արցախի օրինակը և նշել, որ այդ դեպքում իր կարևորագույն դերակատարությունը պետք է ունենա Եվրոպայի խորհուրդը։
Օգտատերերի մոտ Մերկելի խոսքը զայրույթ է առաջացրել այն բանի համար, որ միջազգային նորմերը միայն պատերազմից հետո են փորձում կիրառել։