«Մարդը չի կարող այնպիսի հոդված մտածել, որ արժանի լինի …»․Ալեքսանդր Բաբասյանի ուշագրավ գրառումը

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը նոր լուսանկարներ է հանրայնացրել իր սոցհարթակում։ Դերասանը կրում է դեղինի և սևի համադրությամբ հագուստ։ Լուսանկարները կարծես թե արված են նկարահանումների ընթացքում։

Ալեքսանդրը հրապարակմանը գրառում է կցել, որտեղ մասնավորապես գրել է․ «Մարդը չի կարող ներել այն, ինչը Աստվածա ներում. ես հասկանում եմ, որ ամենակարևոր դատը երկրի վրա չի, մարդը չի կարող այնպիսի հոդված մտածել, որ արժանի լինի ուրիշի կյանքը խլածներին, ուրիշի ընտանիքները քանդածներին, ուրիշի ճակատագրերը шրյունով լվացածներին…»:

Դերասանի երկրպագուները հավանություն են տվել գրառմանը և մեկնաբանություններում կիսվել իրենց մտքերով։ Ալեքսանդրը հարցազրույցներից մեկում պատմել է, որ առաջիկայում կներկայանա նոր նախագծում։

Պատմելով նոր նախագծից՝ ասաց, որ այն շատ հետաքրքիր սերիալ է լինելու, որտեղ մասնակցություն կունենա նաև դերասանի որդին՝ Ալեքսանդր կրտսերը, ով ֆիլմում կմարմնավորի դերասանի մանկությունը։

Ալեքսանդր Բաբասյանի հետևորդները սոցիալական տարբեր հարթակներում հայտնել են, որ անհամբերությամբ են սպասում դերասանի մասնակցությամբ նոր հեռուստասերիալին։

Понравилась статья? Поделиться с друзьями: