Տիմատիի նախկին կինը՝ մոդել Անաստասիա Ռեշետովան Միհրան Ծառուկյանի և Լիլիթ Հովհաննիսյանի երգի ներքո տեսանյութ է հանրայնացրել

Անաստասիա Ռեշետովան կարծես հայկական երգարվեստի մեծ սիրահար է դարձել։ Նա արդեն երրորդ օրն է, որ ինսթագրամյան իր օգտահաշվի «պատմություններ» բաժնում հանրայնացնում է տեսանյութեր, որտեղ ինքը լսում է հայկական երաժշտություն։

Հայկական երգերը Լիլիթ Հովհաննիսյանի կատարմամբ են։ Ռեշետովան ռուս ռեփեր Տիմատիի նախկին կին է։ Առաջին տեսանյութը «Թշնամուս չեմ ցանկանա» և «Իմ սրտին ասա» երգերի ներքո է եղել։

Իսկ հաջորդ օրը մոդելը հրապարակել է Լիլիթ Հովհաննիսյանի և Միհրան Ծառուկյանի  «Ինչու եմ քեզ սիրում» երգի ներքո տեսանյութ։ Երգերի հետ միասին երգում է նաև ինքը՝ Անաստասիա Ռեշետովան։ Հայ աստղերի  վերոնշյալ երգերը նոր չեն։

Դրանք թողարկվել  են դեռևս 2018-ին, 2012-ին և 2011-ին։ Հայ օգտատերերը իրողությամբ ոգևորվել և հպարտացել են։ Ջերմ գրառումներով հանդես են եկել հատկապես Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուները։

Ոմանք կարծիք են հայտնել, որ Ռուսաստանում հայտնիները շատ հայ ընկերներ  ունեն և ենթադրել են, որ մոդելը հայ ըկերների խորհրդով լսել է երգը և հավանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: