Այս լուսանկարը աշխարհում ոչ ոքի անտարբեր չի թողել․ անչափ հետաքրքիր պատմություն, որն արժի իմանալ

Ներկայացված  լուսանկարում ազգությամբ լեհ սրտաբան Զբիգնև Ռելիգան է։ Լուսանկարն  արվել է 1987 թվականին, Լեհաստանում՝ այն պահին, երբ սրտաբանը նոր ավարտել էր բարդ վիրահատությունը, որը տևել էր 23 ժամ։

23 ժամ  ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի անասելի լարվածություն։ Աշխատանքի ավարտին նա հոգնած նստել է և նայում է սարքին, թե ինչպես է աշխատում հիվանդի նոր սիրտը։ Այդ ժամանակ չկային այսօրվա ժամանակակից սարքավորումները, որ հետևեին բժշկի աշխատանքին։

Աննշան սխալը կարող էր հանգեցնել անդառնալի հետևանքների։ Հիվանդը մանկավարժ Թադեուշ Ժիտկևիչն է։ Սրտի սուր անբավարարվածությամբ և երեք կաթվածով տեղափոխել էին հիվանդանոց։

Վիրահատությունից հետո նա ապրել է երեսուն տարի։ Կյանքից հեռացել է 2017-ին 91 տարեկանում։ Բժիշկը մահացել է 2009-ին՝ 70 տարեկանում։ Գործին նվիրված մասնագետը դարեր հիշվում է և դեռ հավերժ կխոսեն նրա մասին։

Հենց սա է անմահությունը։ Այստեղ տեղին է հիշել Թումանյանի հանճարեղ խոսքերը․ «Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!