«Ծնունդդ շնորհավոր, Սեթո ջան, դու միշտ իմ հետ ես․․․»․ Տիգրան Ասատրյանը մահացած եղբոր մանկության լուսանկարն է հրապարակել և հուզիչ գրառում կատարել

Հայտնի երգիչ Արամ Ասատրյանը, ով անժամանակ կյանքից հեռացել էր, ունի չորս զավակ։ Նրանցից երկուսը՝ Արտաշեսն ու Տիգրանը,  շարունակում են հոր գործը․ նրանք երաժիշտներ են։

Արամ Ասատրյանը նաև դուստր ունի՝ Զվարթ Ասատրյանը։ Եվ, ցավոք սրտի, Արամի մեկ որդին՝ Սեդրակ Ասատրյանը, վախճանվել է։ Արամ Ասատրյանի զավակները մշտական բնակություն են հաստատել Ամերիկայում, սակայն հայրենիքի հետ կապը ամուր ու սերտ է։

Այսօր Տիգրան Ասատրյանը մահացած եղբոր ծննդյան օրվա առիթով անչափ հուզիչ հրապարակում է կատարել։

Տիգրանը հանրայնացրել է իր և Սեդրակի մանկության լուսանկար և հուզիչ գրառում կցել․ «Ծնունդդ շնորհավոր, Սեթո ջան։

Դու միշտ իմ հետ ես, մինչև իմ կյանքի վերջին վայրկյանը»։ Արամ Ասատրյանը (գուսան Արամ) իր զավակներին երգ էր նվիրել․ «Թա’նկ ես ինձ համար, իմ անգի’ն Նվարդ,Իմ բալիկների և’ ծաղիկ, և’ վարդ, Տիգրան, Սեդրակ, Արտաշ, Զվարթ

Ի’նձ ես պարգևել իմ անգի’ն Նվարդ»։ Բազմաթիվ երկրպագուներ իրենց սիրելի երգչին փորձում են գտնել նրա որդիների մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!