«Այսօր վազեցի քաղցրավենիքի խանութ համովիկներ գնելու»․ Լուսինե Թովմասյանը քաղցրավենիքի ազդեցության մասին

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը սոցիալական իր հարթակում ակտիվ է։ Նա հաճախ  է հանրայնացնում  աշխատանքային պրոցեսից,  երեխաների հետ և ընտանեկան ժամանցից լուսանկարներ և տեսանյութեր։

Այս անգամ Լուսինեն լուսանկար է ներկայացրել և ցույց տվել, թե ինչպես է գնացել խանութ և քաղցրավենիք գնել։ Լուսանկարին Լուսինեն գրառում է կցել , որտեղ  հայտնել է, որ շատ է սիրում քաղցրվենիք և հետաքրքրվել է, թե հետևորդները հատկապես ինչ քաղցրավենիք են սիրում։

Նա մասնավորապես գրել է․ «Ասում են, որ քաղցրավենիքը բարձրացնում է մարդու տրամադրությունը, դե իսկ ես էլ սիրում եմ ուրախ լինել:

Բաց չթողնելով առիթը, այսօր վազեցի քաղցրավենիքի խանութ համովիկներ գնելու… և օրվա քաղցրը ապահովված է … Իսկ ո՞րն է Ձեր սիրելի քաղցրավենիքը»: Մեկնաբանություններում գեղեցկուհու հետևորդները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել և պատասխանել նրա հարցին։

Ավելի  վաղ Լուսինեն հրապարակել էր լուսանկարներ հանգստից։ Նա ընտանեկան հանգիստը վայելել է Եգիպտոսում։ Նա հայտնել է, որ այս տարի երկրորդ անգամ է մեկնել Եգիպտոս։

Понравилась статья? Поделиться с друзьями: