Անահիտ Սիմոնյանը խոստացել է գրել այն մասին, թե որտեղ է տեսնում իրեն տասը տարի հետո

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը սոցհարթակում ակտիվ գործունեություն ունի։ Նա հանրայնացնում է իր առօրյան և հանդես գալիս հետաքրքրական  գրառումներով։

Այս անգամ Անահիտը հետևորդնեին է ներկայացրել իր լուսանկարներից մեկը և կից կատարել գրառում, որտեղ անդրադարձել է կյանքի հանդեպ սիրո մասին և հետևորդներին արժեքավոր խորհուրդներ է տվել։ Նա մասնավորապես գրել է․ «Իմ կարծիքով կյանքը հիանալի է և զարմանալի… Ամենակարևորը ապրելու ցանկությունն է:

Մի սպասեք վաղվան, ժպտացեք հենց հիմա, գրկեք նրան, ով ձեզ մոտ է և մտավոր նրանց, ովքեր հեռավորության վրա են, ներեք նրան, ումից վիրավորված եք, մեկ րոպե փակեք ձեր աչքերը և բացելով՝ սկսեք ապրել նորովի, վառ գույներով լեցուն:

Պարզապես ապրե՛ք, ժպտացե՛ք ու սիրե՛ք: Դա դժվար չէ: Հաջորդիվ կգրեմ, թե ինչպես և որտեղ եմ տեսնում ինձ 10 տարի հետո: Իսկ ի՞նչ եմ անելու վաղը: Ապրելու եմ․․․»։

Երգչուհու հետևորդները ակտիվ մասնակցություն են  ցուցաբերել մեկնաբանությունների բաժնում և գնահատել սիրելի երգչուհու խորհուրդներն ու հավանության արժանացրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: