«Գնահատեք այն , ինչ ունեք, որովհետև այն կարող է մի օր չլինել»․ Լուսին Վարդանյանը լուսանկարներ է հրապարակել «Օջախի երգը» հեռուստասերիալից

Հայտնի է, որ Ելենա Արշակյանը նոր նախագիծ է ներկայացրել իր հեռուստադիտողին։ Այն կոչվում է  «Օջախի երգը»։ Դերասանուհի Լուսին Վարդանյանը նկարահանվում է այդ հեռուստասերիալում։

Հեռուստասերիալի նկարահանումներից  դերասանուհին լուսնկարներ է հանրայնացրել և կից գրառման մեջ գրել․ «Գնահատեք ու փայփայեք այն ամենը, ինչ ունեք, որովհետև այն կարող է մի օր չլինել»։

Հեռուստասերիալն արդեն եթերում է և գրավել է շատ հեռուստադիտողների հետաքքրքրությունը։ Հեռուստանովելում նկարահանվում են բազմաթիվ հայտնի և սիրված դերասաններ։

Վերջերս նաև հարցազրույցով էր հանդես եկել սերիալում մասնակցություն ունեցող դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով պատմեց, որ «Օջախի երգը»-ում նկարահանվում է նաև նրա որդին՝ Ալեքսանդր կրտսերը։ Փոքրիկը կերտելու է հոր մանկությունը։

Ալեքսանդրը նշել էր, որ իր որդուց լավ ոչ ոք չէր կարող կերտել իր մանկությունը։ Ինչպես նաև նշել էր,  որ հենց այդ փաստն է եղել մոտիվացնող հեռուստասերիալում մասնկացության առաջարկին համաձայնելու համար։

Լուսին Վարդանյանի հանրայնացրած լուսանկարները նկարահանման տաղավարից են, որոնք ներկայացված են նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: