«Սա կախարդանք էր, որը կատարվեց ինձ հետ, դու իմ հրաշքն ես»․ Ռուզաննա Մանուչարյանը հրապարակել է դստեր լուսանկարը

Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը մեկ ամիս առաջ մայրացել է։ Նա դուստր է ունեցել և անվանակոչել է նրան Վիկտորյա։ Այսօր Ռուզաննան հանրայնացրել է դստեր լուսանկարը մեկ ամսականը բոլորելու առիթով։

Սակայն երեխայի դեմքը ցույց չի տվել, այն ծածկել է էմոջիով։ Լուսանկարին դերասանուհին գրառում է կցել այն մասին, թե ինչքան արագ է անցնում ժամանակը։

Նա մասնավորապես գրել է․ «Ինչքան արագ է անցնում ժամանակը։ Ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը իմ կյանքում հրեշտակ հայտնվեց։

Այդ մարդն իմ կյանքն օր օրի ամենաերջանիկն է  դարձնում իր ժպիտով, իր հայացքով, իր քմահաճույքներով․․․ Եվ ինչպես եմ ես ապրել առանց քեզ, իմ աղջիկ, սա կախարդանք էր, որը կատարվեց ինձ հետ, դու իմ հրաշքն ես»։ Մեկնաբանություններում դերասանուհու հետևորդները ջերմ ու բարի բարեմաղթանքներով են հանդես եկել։

Ավել վաղ Ռուզաննան և նրա ամուսինը՝ Վահանը, ֆոտոշարք էին իրականացնել Ռուզաննայի մայրության վերջին փուլում։ Այդ լուսանկարները քննադատության էին արժանացել դերասանուհու բաց փորիկի պատճառով։

Понравилась статья? Поделиться с друзьями: