Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն ահազանգում է, որ ռազմական գործողություններն անխուսափելի են, որի արդյունքում կարող ենք կորցնել Սյունիքը

Երկրում տիրող այս խառնաշփոթ վիճակը շարունակում է պահպանվել և ավելի խորանալ։ Որոշ քաղաքագետներ շարունակ պնդում են , որ ռազմական նոր գործողություններ են սպասվում , իսկ որոշ վերլուծաբաններ էլ պնդում են, որ վիրավոր հայրենիքը շարունակում են թուլացնել անդադար նոր պատերազմի անխուսափելիության մասին։

Նման գրառմամբ է հանդես եկել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով պատերազմն անխուսափելի է։ Քաղաքագետը վերջնականապես այս եզրահանգմանն է եկել Ալիևի վերջին սպառնալից հայտարարությունից հետո։

Նա նշել է, որ բազմիցս է նման հայտարարությամբ հանդես եկել։ Հայկ Մարտիրոսյանը գրել է, որ պատերազմ լինելու է և դրա արդյունքում Հայաստանը կկորցնի Սյունիքը և հաստատ կկորցնի, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա։

Նա կտրուկ քայլեր և փոփոխություններ  է առաջարկում։ Իսկ կտրուկ քայլերն ու փոփոխությունները պետք է սկսել «դավաճանից ազատվելուց», որից հետո պետությունը հնարավորություն կունենա ստեղծել քաղաքական նոր իրավիճակ։

«Այլ ելք չունենք։ Պատերազմ լինելու է»,- եզրափակել է գրառումը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: