Արամեն առաջին անգամ ցույց կտա չորսամյա դստերն ու չորս ամսական որդուն․ երգչի կինն ու երեխաները նրա նոր տեսահոլովակում

Շատերին է հայտնի Արամեի «Ես և դու» երգը։ Երգիչը պատրաստվում է իր հանդիսատեսին ներկայացնել  այդ երգի հիման վրա տեսահոլովակ։

Երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանը հայտնել է, որ առաջին անգամ, երբ լսել է այդ երգը, Արամեին անմիջապես առաջարկել է տեսահոլովակ նկարահանել, որտեղ մասնակցություն կունենա երգչի ընտանիքը։ Արամեն գաղափարը հայտնել էր կնոջը, վերջինս էլ տվել էր իր համաձայնությունը։

Նկարահանումներին խանգարեց համաճարակը, սակայն այս ընթացքում տեսահոլովակը նկաահանվել է, սակայն երգիչը այն հանդիսատեսի դատին կհանձնի երկու ամիս անց։ Դա պայմանավորված է նրանով, որ Արամեն վերջերս նոր տեսահոլովակ արդեն ներկայացրել է։

Երգիչը երկու երեխա ունի՝ չորսամյա դուստրը՝ Աննա — Մարիան և չորս ամսական որդին՝ Մարտինը։ Նրանք մայրիկի հետ միասին մասնակցություն կունենան նկարահանումներին։ Երգիչը երեխաներին հանրությանը դեռ ցույց չի տվել։

Սյոմա Կոդաբաշյանն ասաց, որ տեսահոլովակում երեխաները քողարկված չեն լինի։ Կներկայացվեն ընտանեկան մի քանի դրվագներ, որոնցից երկուսում երեխաները կլինեն, իսկ  մյուսում՝ Արամեն և կինը։

Արամեի երկրպագուները հիշում են, որ երգչի կնոջ հղիությունը նույնպես նմանատիպ տեսահոլովակով են հայտնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!