«Նա ունակ չէ գիտակցել և խոստովանել, որ ձախողել է»․ Արամ Աբրահամյանի գրառումը

Պատերազմի օրերից սկսած Նիկոլ Փաշինյանից՝ որպես ղեկավար, հիասթափությունները շատացան և սպասումները հօդս ցնդեցին։

Սկսվեց 2018-ի հեղափոխության մասնակիցների նկատմամբ մեղանդրանքներ հնչել։ Լրագրող, մեկնաբան Արա Աբրահամյանը սոցիալական իր հարթակում անդրադարձ է կատարել այս իրողությանը։ Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը հեղափոխության կողմնակից է եղել և սատարել է Նիկոլ Փաշինյանին։

Նա գրել է, որ ասելիքն առանձին հոդվածով ներկայացնելու լավ թեմա է, սակայն, քանի որ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն է, ցանկացել երեք նախադասությամբ, այնուամենայնիվ, հանդես գալ։

Նա գտնում է, որ հեղափոխությունը ՊԵՏՔ է լիներ և կոչ է անում չմեղադրել մասնակիցներին հեղափոխությանը մասնակցություն ցուցաբերելու համար, քանի որ այդ մասնակիցների նպատակներն ազնիվ են եղել։

Գրել է նաև, որ վարչապետի նպատակները նույնպես անզիվ են եղել, սակայն նա ունակ չէ երկիրը ղեկավարել ոչ մի տեսնակյունից և ձախողել է։ Սակայն նա ունակ չէ անգամ գիտակցել ու խոստովանել, որ երկիրը տարել է ձախողման։

Понравилась статья? Поделиться с друзьями: