Օրեր առաջ Սյունիքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներին ձերբակալում են։ Ակցիայի ժամանակ մասնակիցները դրսևորել են ոչ պատշաճ պահվածք։ Այն ընթացել է հայհոյանքների ներքո։ Ձերբակալվածների թվում է նաև Գորիսի փոխքաղաքապետը՝ Մենուա Հովսեփյանը։
Փոխքաղաքապետը պատմել է, որ իրեն ձերբակալել են տանից։ Նրան բերել են քրեակատարողական հիմնարկ, այնուհետև տեղափոխել են Երևան։ Այդ տեղափոխումը Մենուա Հարությունյանը պնդում է, որ անօրինական է և այդ հարցով դեռ ինքը զբաղվելու է և այդ ամենի համար օրինազանցները պատասխան են տալու։
Փոխքաղաքապետի խոսքով Երևանում ոմն պղծված անձնավորություն իր նկատմամբ այլանդակություններ է թույլ տվել։ Մենուա Հարությունյանը նշել է, որ այժմ չի կարող նշել տվյալ անձի անունը, սակայն խոստանում է, որ հետագայում բաց հայտարարությամբ հանդես կգա։
Փոխքաղաքապետը իր խոսքի ավարտին ողջույններ է հղել գլխավոր շոումեն Նիկոլ Փաշինյանին։ Նա վարչապետին որակել է որպես գլխավոր շոումեն և նրա պահվածքը տղամարդուն ոչ հարիր է և փոխքաղաքապետի կարծիքով տղամարդն այդպես հարցեր չի լուծում։
Նա պնդել է, որ այդ օրերի գործողությունները իրավական լուծում պետք է ունենան, հակառակ դեպքում նրանք լուծման կհասնեն այլ մեխանիզմներով։