«Տաթևը մինչև հիմա եղբոր հետ չի խաղում». Հասմիկ Կարապետյանը դստեր մանկական խանդի մասին

Հասմիկ Կարապետյանը երկարատև դադարից հետո, կարծես թե, փոքր քայլերով վերադառնում է։ Վերջերս հաճախ է հարցազրույցներ ունենում։

Վերջին հարցազրույցի ժամանակ Հասմիկը խոսել է երեխաների մասին։ Պատմել է, որ վերջերս որդու մեկամյակն են նշել։ Համավարակի պատճառով փոքրիկի տարեդարձը տանն են կազմակերպել, քիչ հյուրերով։

Երգչուհին որդու նկարները չէր հանրայնացնում։ Բացատրում է նրանով, որ ինքը լինելով հանրային մարդ՝ չի ցանկացել ակամայից որդին էլ հանրայնանա և ապագայում միգուցե նրան դուր չգա։

Սակայն ավելացրել է, որ սկսել է այլ կերպ մտածել։ Երբ որոշ ժամանակ առաջ պասիվ էր օնլայն տիրույթում, առավել հանգիստ է եղել, սակայն նշում է, որ այդ դեպքում կարծես ետ է մնում ինչ-որ բաներից։

Երգչուհին խոսելով երեխաների մասին՝ ասել է, որ նրանք բոլորին նման չեն և դա ասում է ոչ թե որպես մայր, այլ օբյեկտիվորեն։ Խոստովանել է, որ իրենից և Գոռից հետաքրքիր երեխաներ են ծնվում։ Չորսամյա դուստրը՝ Տաթևը, եղբոր հանդեպ խանդ ունի։

Մինչ օրս չի խաղում նրա հետ, անգամ եթե նույն սենյակում են՝ հեռու են նստում։ Հասմիկը նշել է, որ որպես ծնող ծանր է տանում, սակայն Գոռի հետ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!