«Բոլոր քֆուրից վիրավորված հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում․․․»․ Գայանե Ասլամազյանի դիպուկ գրառումը 

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը սոցհարթակում ակտիվ է։ Նրա գրառումները հիմնականում քաղաքական բնույթ ունեն և հակաիշխանական։ Հաճախ այդ գրառումների մեկնաբանություններում հաղորդավարուհին վիճաբանությունների է բռնվում օգտատերերի հետ։

Այս անգամ անդրադարձ է կատարել այն իրողությանը, որ օրերս քննադատվում է Սյունիքում՝ վարչապետի կատարած այցի ժամանակ մի շարք քաղաքացիների կողմից հնչեցված հայհոյանքները։ Ասլամազյանը մասնավորապես գրել է․ «Բոլոր քֆուրից վիրավորված հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում:

Ինչու՞ հենց հիմա սկսեցիք վիրավորվել, ինչու՞ հիմա հիշեցիք, որ կին և երեխա կա տարածքում: Ի՞նչն է ըստ ձեզ փոխվել: Ես չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ խայտառակ հոսանք էր նման խրախուսվում համացանցում, և ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց նկատմամբ ով դեմ էր կապիտուլյանտին:

Չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ կանանց էին վիրավորում և երեխաների աչքի առաջ ծնողների նկատմամբ այդպես արտահայտվում: Հիմա ինչի՞ հանկարծ հիշեցիք դաստիարակությունը, կրթվածությունը: Թե՞ էն ժամանակ կարելի էր՝ հիմա ոչ: Դատապարտում եմ նման պահելաձևը, թե այն ժամանակ , թե հիմա:

Չեմ հասկանում ինչու եք զարմանում, եթե այս ամենը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև խրախուսվել է, թե հասարակության, թե կառավարության կողմից: Երկակի ստանդարտները լավ բան չեն…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: