Հայտնի դերասան Պոնչոն դարձել է անտուն, ապրում է կիսաքանդ վրանում․ տեսանյութ

Դերասան Վահագն Սիմոնյանը, ով հանրությանն առավել հայտնի է Պոնչո անվամբ, քանիս ահազանգել էր ընտանեկան խնդիրների մասին։ Սկզբում հայտարարել էր, որ կյանքին վտանգ է սպառնում․ նրան ցանկանում են սպանել և այդ գործի համար վարձել են մարդկանց։

Այնուհետև մեկ այլ հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի՝ երեխաները վտանգի տակ են։ Այդ ժամանակ նրա երեխաներն ապրում էին դերասանի նախկին կնոջ հետ։

Թվում է, թե այս ամենից հետո այլևս ոչինչ լինել չի կարող, սակայն Վահագն Սիմոնյանի խնդիրներին ավելացել է այն,որ նա անտուն է մնացել և այժմ բնակվում է վրանում։ Այդ վրանը դերասանն անվանել է «մենության տաճար»։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ վրանը նորմալ վիճակում չէ։

Դերասանն անգամ կոշիկներ չունի։ Այս սարսափելի իրավիճակի ֆոնին Վահագնը չի դժգոհում կյանքից։ Նաև առողջական խնդիրներ ունի։ Նրա հետ շփում չունեն երբեմնի ընկերները, կոլեգաները։

Վահագն Սիմոնյանը նաև խնդիրներ ուներ օրենքի հետ՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Պոնչոյի կյանքի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: