«Ոմն մի պղծված անձնավորություն այլանդակություններ է թույլ տվել իմ նկատմամբ»․ բերման են ենթարկել Գորիսի փոխքաղաքապետին

Օրեր առաջ Սյունիքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներին ձերբակալում են։ Ակցիայի ժամանակ մասնակիցները դրսևորել են ոչ պատշաճ պահվածք։ Այն ընթացել է հայհոյանքների ներքո։ Ձերբակալվածների թվում է նաև Գորիսի փոխքաղաքապետը՝ Մենուա Հովսեփյանը։

Փոխքաղաքապետը պատմել է, որ իրեն ձերբակալել են տանից։ Նրան բերել են քրեակատարողական հիմնարկ, այնուհետև տեղափոխել են Երևան։ Այդ տեղափոխումը Մենուա Հարությունյանը պնդում է, որ անօրինական է և այդ հարցով դեռ ինքը զբաղվելու է և այդ ամենի համար օրինազանցները պատասխան են տալու։

Փոխքաղաքապետի խոսքով Երևանում ոմն պղծված անձնավորություն իր նկատմամբ այլանդակություններ է թույլ  տվել։ Մենուա Հարությունյանը նշել է, որ այժմ չի կարող նշել  տվյալ անձի անունը, սակայն խոստանում է, որ հետագայում բաց հայտարարությամբ հանդես կգա։

Փոխքաղաքապետը իր խոսքի ավարտին ողջույններ է հղել գլխավոր շոումեն Նիկոլ Փաշինյանին։ Նա վարչապետին որակել է որպես գլխավոր շոումեն և նրա պահվածքը տղամարդուն ոչ հարիր է և փոխքաղաքապետի  կարծիքով տղամարդն այդպես  հարցեր չի լուծում։

Նա պնդել է, որ այդ օրերի գործողությունները  իրավական լուծում պետք է ունենան, հակառակ դեպքում նրանք լուծման կհասնեն այլ մեխանիզմներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: