«Վարչապետին և նրա աջակիցներին հայհոյողները շարքային թուլա են, ուրիշ ոչ մի բան»․սահմանին կանգնած զինվորի տեսաուղերծը

Օրերս Սյունիքում կատարվածը շարունակում է բուռն քննարկման թեմա մնալ։ Այս մասին խոսել է առաջնագծում կանգնած ծառայություն իրականացնող զինվորներից մեկը։ Նրա դեքմն ամբողջովին փակ է եղել։

Նա տեղի ունեցածն անվանել է շարքային խուժանություն։ Զինվորն ասում է, որ երեսուն սադրիչները և մարդիկ, ովքեր դուրս էին եկել և բղավում էին, թե իբր իրենք հայրենասերներ են։ «Վարչապետին և նրա աջակիցներին հայհոյողները շարքային թուլա են, ուրիշ ոչ մի բան»։

Սահմանին կանգնած զինվորն ընդգծում է, որ իրական հայրենասերները հայրենիքի պաշտպանության գործին են լծված։

Այնուհետև ասել է․ «Ռոբերտ Քոչարյան, Դուք շատ վատ եք շախմատ խաղում, Սերժ Սարգսյանն ավելի լավ էր խաղում»։ Այնուհետև խոսքն ուղղել է վարչապետին և ասել է․ «Պարոն Փաշինյան, ինչպես Դուք եք ժամանակին մեզ դուխ տվել,  հիմա մենք ենք ասում Ձեզ՝ դուխով։

Ցանկացած հրաման, մի փոքր աննշան հրաման, մենք Ձեր կողքին կանգնած ենք։ Կտրորենք թե՛ ներքին թուրքին, և թե՛ թուրքին։ Դուխով, պարոն Փաշինյան, մենք Ձեզ հետ ենք»,- եզրափակել է խոսքը զինվորը։

Понравилась статья? Поделиться с друзьями: