Աջարական խաչապուրու անչափ հեշտ և անասելի համեղ բաղադրատոմս

Համեղ  ուտել բոլորն են  սիրում։ Հանգստյան օրերին առաջարկում ենք պատրաստել վրացական խոհանոցից հայտնի և շատերի կողմից սիրված Աջարական խաչապուրի։ Այն անչափ համեղ է, ունի պատրաստման հեշտ  գործընթաց և հագեցնող է։

Խաչապուրու այս տեսակի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Պանիր՝ Սուլուգունի — 250 գ

Ձիթայուղ — 1 ճ․գ․

Աղ, սև պղպեղ, շաքարավազ, խմորիչ — մեկական թ․գ․

Հավկիթ — 5 հ․

Ալյուր — 2,5 բաժ․

Ջուր — 1բաժ․

Կարագ՝ ըստ ճաշակի

Տաք ջրի մեջ լցնել շաքարավազը, ապա խմորիչը, մի փոքր խառնել և փրփրացող զանգվածը դնել մի կողմ։ Այնուհետև ավելացնել մեկ հավկիթ՝ սենյակային ջերմաստիճանի և հարել , լցնել  աղը, երեք ճ․գ․ ձիթայուղ, ապա ալյուրը։ Հունցել խմոր այնքան, մինչ կստացվի միասեռ զանգված։

Հունցման պրոցեսը ձեզանից կխլի տասը րոպե։ Խմորը պետք է թողնել հանգստանա, բարձրանա։ Այդ ընթացքում խոշոր քերիչով քերել պանիրը։ Խմորը բաժանել երեք մասի և ձևավորել՝ ստանալով Աջարական խաչապուրու տեսք։ Մեջը լցնել քերած պանիրը  և խմորի շուրջը պատել հարած ձվով։ Տեղափոխել 200 աստիճան տաքացված  ջեռոց։

Մի քանի րոպե թխվելուց հետ (5 րոպե) ավելացնել հավկիթը և շարունակել թխել երեքից հինգ րոպե։ Հրաշալի խաչապուրիները մատուցել մեկ կտոր կարագով և վրան շաղ տալ սև պղպեղ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!