«Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

Այսօր՝ ապրիլի քսանչորսին, 106 տարի առաջ նահատակված միլիոնուկես հայի հոգիների ոգեկոչման արարողակարգ է ընթանում։

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում պետական մակարդակով նիստեր, համագումարներ է հրավիրվել, որի ընթացքում անդրադարձ են կատարում Հայաստանի պատմությանը։ Այլ երկրկրներում օրը նշանակալից են դարձրել նաև տեղի հայկական համայնքի հայությունը։

Ֆրանսիայում Սենատի նախագահը՝ Ժերար Լարշենը, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին։

Այնուհետև խոսքով հանդես եկավ։ Նա ասել է, որ արհավիրքը հարյուր և ավել տարիներ առաջ է տեղի ունեցել, սակայն զոհերն այստեղ են, մեզ հետ։ «Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,- խոսքում նշել է Ֆրանսիայի Սենատի նախագահը։

Նա հավելել է, որ 1915 թվականին բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ֆրասիայում։ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է։ Ցեղասպանությունը Ֆրանսիան ճանաչել է քսան տարի առաջ՝ Ժակ Շիրակի նախձեռնությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!