«Ես պետք է ճոխ հարսանիք անեմ, դու՝ չէ․ հո դու իմ պես հարսանիք չես անելու»․ Գագիկ Ծառուկյանը լրագրողին․ տեսանյութ

Այսօր ղեկավար անձիք, մի շարք պաշտոնյաներ և քաղաքաքական գործիչներ այցելություններ կատարեցին Ծիծեռնակաբերդ և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 106 տարի առաջ նահատակված միլիոնուկես հայերի հիշատակին։

Ծիծեռնակաբերդի համալիրից դուրս գալիս՝ լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Քննադատությունների ալիք է բարձրացրել հատկապես Ծառուկյանի կողմից հնչեցված այն  հարցի պատասխանը, որը վերաբերում էր վերջերս աղմուկ բարձրացրաց որդու հարսանիքին։

Լրագրողի այն հարցին, թե պատշա՞ճ էր արդյոք հետպատերազմյան այս շրջանում կազմակերպել նման ճոխ հարսանիք, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, որ եթե ինքը որդու հարսանիքը կազմակերպեր անգամ ամիսներ անց, միևնույնն է նույն արձագանքն էր լինելու։

Զույգը որոշել է ամուսնանալ՝ ծնողները կազմակերպել են։ Իսկ հարսանիքին «ճոխ» որակավորումը տալու համար Ծառուկյանն ասել է․ «Ես պետք է ճոխ հարսանիք անեմ, դու՝ չէ․ հո դու իմ պես հարսանիք չես անելու»։

Իսկ օրվա խորհրդի հետ կապված՝ քաղաքական գործիչն ասել է, որ շատ կարևոր է 106 տարի անց արդարաության վերականգնումը։ Ճեպազրույցը կարող եք դիտել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!