Սյունիքում ընդդեմ վարչապետի իրականացված բողոքի ակցիայի մասնակիցներից տասնինն անձ է ձերբակալվել։
Սյունիքի նախկին մարզպետը՝ Վահե Հակոբյանը, զրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարել «Իմ քայլը»-ական Հրաչյա Հակոբյանին։ Հիշեցնենք, որ վերջինս համաձայնել էր առանց ոստիկանների հանդիպման հրավերին ՝ ձևաչափը թողնելով Վահե Հակոբյանին։
«Վահե Հակոբյանը՝ էդ Վահե ա՜, Վարսիկ ա՜, իրան նկատի ունե՞ք․․․ Ես պատրաստ եմ հանդիպել , պարզապես թող ասի՝ ի՞նչ ձևաչափով է պատկերացնում և ես տալիս եմ քսանչորս ժամ ժամանակ»։
Վահե Հակոբյանը հակադարձել է նրան՝ ասելով, որ պատրաստ է հանդիպմանը և քանի որ ինքը պետք է որոշեր հանդիպման վայրը, ապա նախկին մարզպետն ընտրել է բոքսի ռինգը և Վահե Հակոբյանը խոստացավ, որ այնտեղից Հրաչյան ծնկաչոք դուրս կգա այնտեղից։ «Թող գա, ապացուցի, որ Հրաչուհի չի։
Ընդեղից դուրս ա գալու ծնկաչոք»,- ասել է նախկին մարզպետը։ Վահե Հակոբյանի լրագրողների հետ զրույցը կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։