«Թուրք լրագրողը չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում․ պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր իմանամ՝ ի՞նչ է եղել»․ Եպրաքսյա տատի հուշերը

Այսօր աշխարհասփյուռ հայությունը սգում է 106 տարի առաջ Թուրքիայի կազմակերպած nճրшգործության հետևանքով միլիոնուկես հայի մшհը։ 106 տարի առաջ փոքրիկ Եպրաքսյան գաղթի ճանապարհը բռնեց։ Այսօր 111-ամյա տատիկը պատմում է, որ հորեղբոր տղային թուրքերը սպшնեցին հոր աչքի առաջ։

Հորեղբայրը խելքը կորցրել էր․ պարում ու երգում էր, որդու հարսանիքը տոնում, մինչ դեռ բոլորը սգում էին որդու համար։ Եպրաքսյա տատը պատմում է, որ հետո սպшնեցին նաև հորը և նրանք փախան՝ թողնելով հավը կրակին, հացը գնդած։ Ճանապարհը դաժան է եղել․ ամենուրեք դիшկներ ու երեխաների գլուխներ։ Գաղթի ճանապարհին մшհանում է նաև մայրը։

Եպրաքսյան եղբայրների՝ Հովհաննեսի և Եղիայի հետ գաղթականների հետ գալիս է Ալեքսանդրապոլի որբանոց։ Հովհաննեսին որդեգրում են, հետո Եղիային են որդեգրում են, տանում Ամերիկա։ Երբ 15 տարեկան էր, Եպրաքսյային հորաքույրը տանում է իր տուն, ապա ամուսանցնում Վալադի հետ։ Վալադը նույնպես գաղթական էր և որբ։

Նրանք միասին տուն են սարքում և 7 երեխա ունենում, նրանցից 4-ը մшհացել են։ Տատին հարց են ուղղում, թե կների՞ թուրքին։ «Չեմ ներելու»,- հնչում է պատասխանը։ Պատմում է, որ հարյուրամյակին մի թուրք լրագրող է եկել , խնդրել է հետը խոսել։ Եպրաքսյա տատը հրաժարվել է․ «Ես թուրքի հետ չեմ խոսի»։

«Թուրք լրագրողը չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում․ պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր իմանամ՝ ի՞նչ է եղել»,- պատմել է տատիկը։ Տատիկը հրաժարվել է։ Եպրաքսյան սպшնդ տեսած, աշխարհի ճամփաները մաշած՝ Գևորգյան գերդաստանի վերջին շառավիղն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!