«Վերջապես իրականություն դարձավ իմ երազանքներից մեկը»․ ո՞վ կներկայացնի այս տարի Հայաստանը «Նոր ալիք» երգի մրցույթում

«Նոր ալիք» երգի մրցույթը սկսվել է ամեն տարի անցկացվել 2008 թվականից։ Ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։

Հայաստանը  մշտապես մասնակցել է այդ մրցույթին և լավագույնս ներկայացել։ «Նոր ալիք» մրցույթի հայ մասնակիցներ է եղել Սոնա Շահգելդյանը, ով ցնցել էր Յուրամալայում բեմը և 2010 թվականին հաղթանակ գրանցել։ Այս տարի Յուրմալա կմեկնի երիտասարդ երգիչ Սարո Գևորգյանը։

Այս մասին տեղեկացնում է ինքը՝ երգիչը, սոցիալակն իր հարթակում։ Նա գրել է, որ դա իր երազանքն է եղել և վերջապես այն իրականանում է։ Այս հնարավորությանը երգիչը երկար է սպասել։

Շնորհակալություն  է հայտնել իր կողքին գտնվողներին։ Սարոն նշել է, որ անցած տարին լի էր դժվարություններով և խոստացել է, որ ամեն ինչ կանի Հայաստանը պատվով ներկայացնելու և հաղթանակ բերելու համար։

Սարոն մեծ բեմում գտնվելու հիանալի փորձ ունի։ Հիշեցնենք, որ  2017-ին նա Սրբուկի հետ եղել է Եվրատեսիլյան բեմում․ նա բեկ-վոկալիստներից մեկ էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: