Աշխարհի բազմաթիվ երկրներում հայերի պատմության մեջ սև թանաքով տեղ գտած էջերը մոռացության չմատնվեցին։
Գերտերությունների ղեկավար մարմինները հանդես եկան սատարող, ձեռք մեկնող, ցավակցող ելույթներով և հայտարարություններով։ Այլ երկրներում օրը նշանավորել և պատմական փաստերը ևս մեկ անգամ բարձրաձայնել են հայկական համայնքները։
Ռուսաստանի Պետդումայի պատգամոր Կոստանտին Զատուլինը, ով հայտնի է հայամետ դիրքորոշմամբ, մշտապես հայ ժողովրդին սատարող հայտարարություններով է հանդես եկել՝ բարձրաձայնելով պատմական փաստերը։ Ռուս պատգամավորը նաև բարձր է գնահատում հայկական հինավուրց մշակույթը։
Այսօր՝ օրվա հետ կապված Զատուլինը հոգեցունց ելույթ ունեցավ, որի ժամանակ հնչեցրել է, որ հայերը ռուսների հայրենակիցներն են և նրանց ցավը ուրիշինը չէ, այն նաև նրանցն է։ Նա մասնավորապես ասել է․ «Թույլ չենք տա՝ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվի …
Այսօր, Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ես ևս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում՝ հասկանալու, որ ցավը ուրիշինը չի լինում: Առավել ևս, երբ խոսքը մեր հայրենակիցների՝ հայերի մասին է»: