«Ցավը ուրիշինը չի լինում․ առավել ևս, երբ խոսքը մեր հայրենակիցների՝ հայերի մասին է»․ Զատուլինի հայերին սատարող խոսքը

Աշխարհի բազմաթիվ երկրներում հայերի պատմության մեջ սև թանաքով տեղ գտած էջերը մոռացության չմատնվեցին։

Գերտերությունների ղեկավար մարմինները հանդես եկան սատարող, ձեռք մեկնող, ցավակցող ելույթներով և հայտարարություններով։ Այլ երկրներում օրը նշանավորել և պատմական փաստերը ևս մեկ անգամ  բարձրաձայնել են հայկական համայնքները։

Ռուսաստանի Պետդումայի պատգամոր Կոստանտին Զատուլինը, ով հայտնի է հայամետ դիրքորոշմամբ, մշտապես հայ ժողովրդին սատարող հայտարարություններով է հանդես եկել՝ բարձրաձայնելով պատմական փաստերը։ Ռուս պատգամավորը նաև բարձր է գնահատում հայկական հինավուրց մշակույթը։

Այսօր՝ օրվա հետ կապված Զատուլինը հոգեցունց ելույթ ունեցավ, որի ժամանակ հնչեցրել է, որ  հայերը ռուսների հայրենակիցներն են և նրանց ցավը ուրիշինը չէ, այն նաև նրանցն  է։ Նա մասնավորապես ասել է․ «Թույլ չենք տա՝ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվի …

Այսօր, Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ես ևս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում՝ հասկանալու, որ ցավը ուրիշինը չի լինում: Առավել ևս, երբ խոսքը մեր հայրենակիցների՝ հայերի մասին է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: