Եռաբլուրն իրենց տունը դարձրած տղաները հյուրերին լուռ են ընդունում, նրանք չափազանց հյուրասեր են , հավաքում են հայրենակիցներին խնկարկման և լուռ ընդունում ու լուռ ճանապարհում են։
Բայց այդ սիրտ մաշող լռությունն այնքան խոսուն է։ Այդ լռության մեջ այնքան բան է լսվում։ Արյnւնոտ հողը ասես խոսում է։ Խոսում է դшժան ու ծանր օրերի մասին։ Խոսում են այնպիսի բաների մասին, որ լսելն անգամ անհնարին է։
Երախտիքի խոսքեր չկան , այնքան էժան են այդ խոսքերը նրանց սխրանքի առաջ, նրանց երիտասարդ կյանքի առաջ։
Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց անուններով մի նոր պատմություն կերտենք։ Աշոտ Հովհաննիսյան։ Ծնվել է 1994 թվականին, Երևանում: Սովորել է Յավրովի անվան թիվ 131 և Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 դպրոցներում: Ծառայությունն անցկացրել է Մարտակերտում 2012-2014 թվականներին։ Ավագ սերժանտ էր՝ դասակի հրամանատար։
Մեկնել էր պшտերшզմի՝ որպես կամավոր։ Անմшհացավ Մարտունի 2-ում հոկտեմբերի 29-ին՝ անառիկ պահելով իրեն վստահված դիրքը։