Մանկություն՝ հրաշալի ու անհոգ ժամանակահատված, որ լցված էր կախարդանքով և անկեղծ ուրախություններով, համարձակ երազանքներով, որոնք անկասկած կատարվում էին։
Անկեղծորեն հավատում էինք հեքիաթներին, բարու հաղթանակին և կախարդանքին։ Եվ վստահաբար գիտեինք, որ ամեն բան դեռ առջևում է։
Մանկություն, որտեղ երևակայության թռիչքը կա։ Մեզանից յուրաքանչյուրը գեթ մեկ անգամ գոնե երազել է ետ գնալ մանկություն , վերցնել մի պատառիկ, մի հուշ և վերադառնալ ու այն պահել ընդմիշտ։ Այդ պատառիկները փնտրում ու գտնում ենք մեր մանկության լուսանկարներում։
Հաճույքով թերթում և ամեն անգամ մի նոր բան նկատում կամ մի նոր պատմություն հիշում ու երջանկանում, կարծես մանկության անհոգությունն է պատում , նկարից վարակում։ Լուսանկարում փոփ երգչուհի Էմմին է (Էմմա Բեջանյան)։ Կարծես շատ բան չի փոխվել․ նույն ծիծաղկոտ աղջնակն է։ Ծնվել է 1984 թվականին։
Կարիերան սկսել է բավականին վաղ տարիքից՝ 1990 թվականին, երբ ձայնագրեց իր առաջին «Հայաստան» երգը։ Արժանացել է բազմաթիվ պարգևների։