Սևակ Խանաղյանի գեղեցիկ երգը՝ նվիրված չքնաղ Արցախին. «Արցախ»

Սևակ Խանաղյանն անչափ գեղեցիկ երգ է ներկայացրել մեզ համար նվիրական Արցախի մասին: Երգը ոգեշունչ է ու խորիմաստ:

Երգի խոսքերը հեղինակել է Սոսե Խանիկյանը, երաժշտությունը Սևակ Խանաղյանինն է: Երգին զուգահեռ ներկայացված է արցախյան տարածաշրջանում մղվող պայքարից բացառիկ ազդեցիկ կադրեր, որոնցում ակնառու է հայոց անպարտելի ուժը:

Հրապարակված տեսահոլովակից զատ՝ ներկայացված է նաև երգի գեղեցիկ խոսքերի ռուսերեն թարգմանությունը՝ Սևակի ռուսախոս լսարանի համար, քանի որ հրապարակման մեկնաբանություններում եղել են նաև լեզվական հարցեր: Տեքստային թարգմանությունն արել է Էլիանորա Արարատյանը:

Արցախի մասին և Արցախին նվիրված այս չքնաղ երգը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: