Ճանաչենք մեր հերոսներին․ Գարիկ Գևորգի Դավթյան․ Կռվել է Հադրութում և ընկել հերոսի մահով

Հետպшտերшզմյան շրջանում կյանքն այլ կերպ սկսեց ընթանալ։ Մինչ այդ շատ իրողություններ կա՛մ անտեսվում էին, կա՛մ  ոչ պատշաճ ձևով արժանանում ուշադրության։ Այսօր ամեն բան այլ է։

Օրինակ՝ բոլորովին անծանոթ երիտասարդին անկեղծորեն մերն ենք համարում և նրա մասին մտածում այնպես, ինչպես կմտածեինք մեր եղբոր, հոր կամ մեկ այլ հարազատի մասին, մինչդեռ երեկ մտքի ծայրով անգամ չէր անցնի, թե  սահմանին կանգնած զինվnրները տեսնես ինչ են անում հենց այս պահին ։

Իրողությունների ընկալման փոփոխությունը, ցավոք սրտի, զինվnրի արյшմբ կատարվեց։ Եվ այսօր հարկ է ճանաչել նրանցից յուրաքանչյուրին, լսել, իմանալ և հպարտանալ նրանց սխրանքներով ։ Մեր անմահ հերոսներից է 1998 թ․ ծնված Գարիկ Գևորգի Դավթյանը։

Գարիկը Արտաշատի Մասիս գյուղից էր։ Փոքր հասակից երազում էր զինվnր դառնալ։ Մեծացավ և բռնեց  երազանքի իրագործման ճամփան․ սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ուսումառшզմական վարժարանում և Վազգեն Սարգսյանի անվան ուսումնառшզմական համալսարանում։ Սպայի կոչում ունի։

Կռվել է Հադրութում և ընկել հերոսի մահով՝ ընկերներին փրկելիս։ Հավերժ փա՜ռք քեզ, անմահ հերոս ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: