Այսօր տաղանդաշատ ընտանիքի ևս մեկ հրաշք զավակի՝ Արման Մանարյանի ծննդյան օրն է

Այսօր տաղանդաշատ ընտանիքի ևս մեկ հրաշք զավակի՝ Արման Մանարյանի ծննդյան օրն է։ Հայտնի դերասան Երվանդ Մանարյանի կրտսեր եղբայրը ծնվել է 1929ի դեկտեմբերի 15ին՝ Թեհրանում։

1946ին տեղափոխվել է Հայաստան՝ ուսումն սկսելով երևանյան Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարանում, ապա ուսանել է մոսկովյան Գերասիմովի անվ․ ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։

Թերևս Մանարյանի ամենահայտնի ֆիլմը, որը նա նկարահանել է, «Տժվժիկը», որի ցիտատներն ամեն օր մարդիկ կրկնում են առօրյայում։ Բացի ֆիլմերից նաև մասնակցել է անիմացիոն ֆիլմերի ստեղծանը։

Նրա անկրկնելի տաղանդը պարզապես անհնար է չարձանագրել ու չտեսնել իր յուրաքանչյուր գործում։Յուրահատուկ ձեռագիրը ևս մեկ անգամ մատնանշում է Մանարյանների տաղանդաշատ ընտանիքին իր պատկանելությունը։

Դրա վառ ապացույցը․ 2012ին պարգևատրվել է «Հայակ» կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակով։Մահացել է 2016ի փետրվարի 16ին՝ Երևանում։ Նրա որդին նույնպես շարունակողն է շնորհալի գերդաստանի․ Հայկը տաղանդաշատ կոմպոզիտոր է։

Понравилась статья? Поделиться с друзьями: