Դերասանուհի Սիլվի Բարկովան նշել է բնավորության 3 գիծ , որը պետք է փնտրել մարդու մեջ

Դերասանուհի Սիլվի Բարկովան իր սոցհարթակում հաճախ կիսվում է իր գեղեցիկ լուսանկարներով։ Նա այժմ բնակվում է Հնդկաստանում։

Նրա ամուսինը հնդիկ է, սակայն ինչպես ասում են՝ սերը ազգություն չի ճանաչում։ Հարցազրույցներից մեկում դերասանուհին ասել էր, որ դժվարությամբ, բայց կարողացել է հարմարվել նոր մշակույթին, նոր նիստուկացին։

Նա ինսթագրամյան իր օգտահաշվում  լուսանկար է հանրայնացրել, որտեղ գեղեցիկ և կանացի տեսքով է հանդես եկել։

Սիլվին լուսանկարվել է կանաչ ծառերի կողքին, ասես՝ ձմռան այս ցուրտ օրերին մի փոքր գարուն է բերել՝ ջերմացնելու օգտատերերի սրտերը։Լուսանկարին Սիլվին  գրառում է կցել, որտեղ մասնավորապես գրել է․ «Մարդու մեջ փնտրեք երեք գիծ՝ ինտելեկտ, էներգիա, ազնվություն: Եթե նա չունի վերջինից, մի էլ մտածեք առաջին երկուսի մասին: Ճի՞շտ եմ)» ։

Օգտատերերը չեն կարողացել շրջանցել գեղեցկուհու ինչպես լուսանկարը, այնպես էլ գրառումը և մեկնաբանություններում հանդես են եկել գեղեցիկ խոսքերով և բարեմաղթանքներով, ինչպես նաև համաձայնել են Սիլվիի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: